Ռուսաստանում դատարանն արգելել է «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը

Ռուսաստանում դատարանն արգելել է «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը

Ռուսաստանի Գերագույն դատարանն Արդարադատության նախարարության պահանջով ծայրահեղական է ճանաչել երկրում «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը և արգելել է աշխատանք ծավելել ՌԴ-ի տարածքում, հաղորդում է BBC-ն: Քննելով ՌԴ Արդարադատության նախարարության հայցը՝ դատարանը համաձայնվել է, որ «Եհովայի վկաների» գործունեությունը Ռուսաստանում կարելի է դիտարկել որպես ծայրահեղական, ինչի կապակցությամբ էլ այն պետք է արգելվի: Դատարանը վճռել է նաև առգրավել կազմակերպության ունեցվածքը: Կենտրոնի ներկայացուցիչները վճիռը բողոքարկելու հնարավորություն ունեն: