Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո, հաղորդում է Prensa Armenia-ն: Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձևը վերաբերում է նաև ապրիլի 24-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը կհաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին: Քաղաքային օրենսդիր մարմինը նաև հավանություն է տվել այդ օրը կայանալիք միջոցառումներին: