Արցախի ՈւԵՖԱ-ի անդամ դառնալը կօգնի երկրին դուրս գալ շրջափակումից. The Independent
13:05 | 2017-04-21
Արցախի ՈւԵՖԱ-ի անդամ դառնալը ոչ միայն կնպաստի ֆուտբոլի զարգացմանը, այլև կօգնի երկրին դուրս գալ շրջափակումից: Նման կարծիք է բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականի թղթակից Ռոբերտ Օ՝Քոննորը ով անդրադարձել է արցախյան ֆուտբոլին:
Հոդվածագիրը նշում է, որ մինչև 2006 թիվը Արցախում ֆուտբոլ ըստ էության չի եղել, սակայն վերջին տարիներին լայն թափով զարգանում է և դառնում մասսայական:
Նշվում է նաև, որ այս տարվանից արտասահմանցի մարզիչները և մասնագետները կաջակցեն արցախյան ֆուտբոլին միջազգային ասպարեզ դուրս գալու, ինչպես նաև ապաշրջափակելու հարցում:
«Արցախի ֆուտբոլի ասոցիացիան հետևողական աշխատանքներ է տանում որպեզի պաշտոնապես ճանաչվի ՈւԵՖԱ-ի կողմից:
Վստահ եմ, որ մի գեղեցիկ օր ֆուտբոլի Արցախի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերին»,- նշել է Արցախի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: