Ինչն  է ԵՏՄ երկրներում ապրանքաշրջանառության նվազման պատճառը. պարզաբանում է Լուկաշենկոն

Ինչն է ԵՏՄ երկրներում ապրանքաշրջանառության նվազման պատճառը. պարզաբանում է Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքաշրջանառության նվազման պատճառը պրոտեկցիոնիզմն է. նա կողմերին կոչ է արել միավորել ջանքերը՝ տնտեսական խնդիրները հաղթահարելու համար: «Անկասկած, Եվրասիական տնտեսական միության վրա հույս էինք դրել... Շատ հարցերի շուրջ ենք պայմանավորվածության եկել, որպեսզի թեթևացնենք ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի շարժը: Մնում էր կարգավորել միայն համակարգային աշխատանքը և առաջ շարժվել: Դեռևս չի ստացվում»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի անդամ երկրները միշտ հարաբերություններ են պարզում, մեղադրում են միմյանց, չեն կարողանում կիսել վարկային հիմնադրամը: «Մեզ բոլորիս կարևոր է հասկանալ ամենագլխավորը. ԵՏՄ-ի շուկան այս կամ այն երկրի, դաշնակիցների շուկա չէ, այլ ընդհանուր, ինքնաբավ շուկա, որը զարգացնելով կարող ենք հաղթահարել ցանկացած պատժամիջոցներ և դուրս գալ տնտեսական դիմակայությունից՝ որպես հաղթողներ»,-հավելել է Լուկաշենկոն: