Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում. Լուկաշենկո

Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում. Լուկաշենկո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում: «Սիրիայում վերջին իրադարձությունները, Կորեական թերակղզում լարվածության աճն անհագստություն են առաջացնում, կհաղթահարի արդյոք Վաշինգտոնը իր կամքն աշխարհին թելադրելու գայթակղությունը»,-ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն հույս է հայտնել, որ աշխարհաքաղաքական խաղացողների գործողություններում այս անգամ կհաղթի բանականությունը: