Հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, նպատակն էր նաև պատժելը. ՄԻՊ

Հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, նրանց նպատակն էր նաեւ պատժել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը: «Հուլիսի 19-ից սկսած բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, օրինակ, հուլիսի 24-ին լրագրող բերման ենթարկվեց եւ ներգրավվեց որպես վկա, ինչն անթույլատրելի է»,- ասաց Արման Թաթոյանը:   Լուսանկարը՝  Photolure-ի