Լավրովը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է Սիրիայում ռեժիմը տապալելու փորձի մեջ

Լավրովը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է Սիրիայում ռեժիմը տապալելու փորձի մեջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իդլիբում քիմիական զենքի հետաքննության հարցով Քիմիական զենքի արգելման մասին կազմակերպության որոշման արգելափակումն ուղղված է Սիրիայի ռեժիմի տապալմանը, հաղորդում է TASS գործակալությունը: «ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների գործողությունները, որոնք արգելափակել են տեսուչներին ուղարկելու որոշումը, որպեսզի պարզվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել քիմիական նյութերի կիրառման վայրում անհանգստացնող են. դրա հետևում թաքնված է պատրվակ, որպեսզի չկատարվի ՄԱԿ ԱԽ-ի քաղաքական կարգավորման մասին բանաձևը»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ այս ամենի նպատակը սիրիական ռեժիմի տապալումն է: Լավրովի խոսքով՝ բանակցությունների հարցով սիրիական ընդդիմադիր գերագույն կոմիտեն ևս հրաժարվում է քննարկել սահմանադրությունը, կողմ է միայն Սիրիայում ռեժիմի տապալմանը: