Անհրաժեշտ է Արցախում մարդու իրավունքների ռազմավարություն մշակել. Ռուբեն Մելիքյան

Անհրաժեշտ է Արցախում մարդու իրավունքների ռազմավարություն մշակել. Ռուբեն Մելիքյան

Ապրիլի 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ԱրՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը: Այս մասին հայտնում են Արցախ Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաև անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին: Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու և գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների: Ռուբեն Մելիքյանը նաև նշել է, որ Ռազմավարության մշակման հարցում ակնկալում է Սփյուռքի կառույցների, ինչպես նաև իրավապաշտպան հանրության օժանդակությունը: Ելույթից հետո Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին: