Կուզենայինք ապրել Շվեյցարիայի պես, բայց մեր հարևանների մոտ «տեստոստերոնը» եռում է. Վազգեն Մանուկյան

«Ներկայացվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը հետագայում հնարավոր կլինի քննարկել: Իհարկե մենք կցանկանայինք մեր երկրում ապրել բարվոք, այնպես, ինչպես Շվեյցարիայում: Բայց մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանների «տեստոստերոնը» եռում է՝ Թուրքիայում, Իրանում, Արաբական աշխարհում, Ռուսաստանում… Մենք պարտավոր ենք համապատասխանել այն տեղին, որտեղ որ ապրում ենք: Այդ տեսակետից «Ազգ-բանակ ճիշտ կոնցեպտ ներկայացնելու դեպքում, այն իրականացնելի է: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա դիտարկմամբ՝ եթե Հայաստանն ուզում է առաջ գնալ, թիվ մեկ խնդիրը կրթությունն է. «1871թ-ին ֆրանս-պրուսական պատերազմ եղավ, գերմանացիները հաղթեցին, և Բիսմարկը հայտարարեց՝ հաղթեց ոչ թե մեր զինվորը, այլ մեր ուսուցիչը»: Վ. Մանուկյանի խոսքով՝ այդպիսի ուսուցիչներ մենք ևս ունենք, այլ հարց է, թե ուսուցիչների որ մասն է այդպիսին որը՝ ոչ: Մանուկյանի կարծիքով՝ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն, նա նշեց, որ Հանրային խորհրդի կողմից առաջարկվում է, որ ուսուցիչները և դպրոցների տնօրենները կուսակցական չլինեն: Մանրամասները տեսանյութում: