Իրանի հետ միջուկային գործարքը սարսափելի է. Թրամփ

Իրանի հետ միջուկային գործարքը սարսափելի է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չի հետևում Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրին: «Դա սարսափելի համաձայնագիր էր, այն չպետք է ստորագրվեր և չպետք է դրա շուրջ այնպիսի բանակցություններ ընթանային, ինչպիսիք եղել են»,-ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ուշադիր վերլուծում է համաձայնագիրը և շուտով հայտարարություն կանի այդ կապակցությամբ: