«Մանչեսթեր Յունայթեդը» կորզում է հաղթանակը

«Մանչեսթեր Յունայթեդը» կորզում է հաղթանակը

Ֆուտբոլի «Եվրոպա» լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթելով Անդերլեխտին դուրս եկավ կիսաեզրափակիչ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում անգլիական թիմին հաղթանակ պարգևեց Մարկուս Ռեշֆորդը: Հիշեցնենք, որ հանդիպման հաշիվը բացել էր Հենրիխ Մխիթարյանը, սակայն քիչ անց հյուրերը հավասարեցրել էին այն: Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր: