Facebook-ն աշխատում է մտքի ուժով տեքստ հավաքելու համակարգ ստեղծելու ուղղությամբ

Facebook-ն աշխատում է մտքի ուժով տեքստ հավաքելու համակարգ ստեղծելու ուղղությամբ

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգերը հաստատել է, որ սոցցանցն աշխատում է մտքի ուժով տեքստեր հավաքելու համակարգ ստեղծելու ուղղությամբ՝ տեղեկացնում է biz.cenzor.net.-ը: «Մենք աշխատում ենք ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա ձեզ տեքստ տպել անմիջապես մտքի ուժով, այսինքն մոտավորապես հինգ անգամ արագ, քան դուք դա անում եք ձեր հեռախոսով: Վերջնարդյունքում մենք ցանկանում ենք ստեղծել սարք, որը հնարավոր կլինի կրել և կազմակերպել դրա զանգվածային արտադրությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ դա առաջին քայլը կլինի մտքերի փոխանակման տեխնոլոգիայի ստեղծման ճանապարհին: Ցուկերբերգը փաստել է, որ մարդու գլխուղեղը ունակ է չորս HD-ֆիլմի տվյալների ծավալ ստեղծելու մեկ վայրկյանում: Սակայն առայժմ աշխարհին տեղեկություններ հաղորդելու լավագույն եղանակը մնում է խոսքը, որն իր բնութագրական հատկանիշներով համեմատելի է 20-րդ դարի 80-ականների մոդեմի հնարավորությունների հետ: