Facebook-ը խուլերին կսովորեցնի «լսել» մաշկով

Facebook-ը խուլերին կսովորեցնի «լսել» մաշկով

Facebook-ը մշակում է հատուկ ինտերֆեյս, որը ապագայում թույլ կտա ոչ միայն մտքի ուժի օգնությամբ ղեկավարել համակարգիչը, այլ նաև լսել համարյա բոլոր ձայները մաշկի տատանումների միջոցով: Ընկերության մասնագետների խոսքերով` նորույթը առաջին թեստավորման համար պատրաստ կլինի մինչև տարեվերջ, հայտնում է grifonsoft.ru-ն: Սարքը ստացել է Building 8 անվանումը: Նրա մշակման մասին անցած տարի հայտնել է Մարկ Ցուկերբերգը: Նրա խոսքերով` այդ ինտերֆեյսի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն տվյալներ մուտք անել առանց վերջույթների օգնության, այլ նաև լսել մաշկով: Նախագծի վրա աշխատանքը տարվում է միայն վեց ամիս: Building 8-ը համագործակցում է ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական համալսարանների հետ: Մասնագետները նշում են, որ եռաչափ ինտերֆեյսի ստեղծումը իսկական հեղափոխություն կլինի գիտության և տեխնիկայի բնագավառում: