ՄԻԵԴ-ը չի կարող չեղարկել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները. Յագլանդ

ՄԻԵԴ-ը չի կարող չեղարկել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները. Յագլանդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Ոչ մի միջազգային կազմակերպություն իրավասու չէ չեղարկելու որևէ երկրում իրականացված հանրաքվեի արդյունքները»,- նշել է Յագլանդը: