Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովը վիրահատվելու է կալանավայրում

Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովը վիրահատվելու է կալանավայրում

Ադրբեջանում ձերբակալված բլոգեր՝ «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը առողջական խնդիրներ ունի՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Մեհման Հուսեյնովի փաստաբան Էլչին Սադըգովն իր ֆեյսբուքյան էջում  հայտնել է, որ բլոգերը բանտում վիրահատվելու է: Մեհման Հուսեյնովը տառապում է ոտքի արյունատար անոթների հետ կապված հիվանդությամբ: «Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի»,- գրում է azadliq.info: