Էրդողանի և Թրամփի միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին

Էրդողանի և Թրամփի միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ հանդիպում կունենան մայիսի 16-ից 17-ը Վաշինգտոնում: Այդ մասին թուրքական A News տեղեկատվական կազմակերպությանը հայտնել է հենց Էրդողանը: «Մենք կհանդիպենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսի 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում»,- ասել է նա: Տեղեկացվում է, որ երկու նախագահները կքննարկեն Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր: