Համացանցում հայտնվել են նոր iPhone–ի գծանկարները

Համացանցում հայտնվել են նոր iPhone–ի գծանկարները

Բլոգեր Սոնի Դիքսոնը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է նոր iPhone 8–ի կորպուսի սխեման։ Լուսանկարում պատկերված է սմարթֆոնի հետին մասի կափարիչը, հաղորդում է Lenta-ն: Լուսանկարից դատելով՝ մատնահետքերի Touch ID սկաները տեղափոխվելու է հետին մասի կափարիչի վրա։ Այն կտեղակայվի կորպուսից ներքև՝ ապրանքանիշի տան տակ։ Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը ենթադրել է, որ Apple-ը բարդություններ է ունեցել սկաները սմարթֆոնի դիսփլեյի տակ ինտեգրելու հարցում, և չի բացառվում, որ ընկերությունն առհասարակ հրաժարվի դրանից։ Գծագրի համաձայն՝ սմարթֆոնը կստանա ուղղահայաց տեղակայման կրկնակի տեսախցիկ՝ VR-կոնտենտի նկարահանման համար։ Սմարթֆոնի կորպուսը կունենա 149․5 մմ բարձրություն ու 72․5 մմ լայնություն։ iPhone 8-ի հաստությունը, ըստ ամենայնի, կկազմի 8․6 մմ։