Հայրենասերներ դաստիարակող մանկավարժներին քավության նոխազ մի՛ դարձրեք. Ռուզաննա Մուրադյան

««Ազգ-բանակ» հայեցակարգը մենք պետք է մեկ րոպե շուտ կյանքի կոչենք, որպեսզի կարողանանք ճիշտ ուղու վրա դնել մեր երկրի զարգացումը՝ արժեքային առումով: Հայրենասիրական դաստիարակությունը, որը մեզ համար շատ կարևոր է, այսօր պատշաճ մակարդակի վրա է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայոց եռագույնի առաջ երդվող, հայրենասիրական միջոցառումների մասնակցող աշակերտն ունի այնքան հայրենասիրություն, որ կարողանում է հաղթել, կարողանում է իր ոգու ուժը ավելի բարձր դասել, քան տեխնիկան»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Հայրենասերներ դաստիարակող մանկավարժներին քավության նոխազ մի՛ դարձրեք»,- հորդորեց Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների գործունեությանը: Նրա խոսքով՝ դպրոցներն ապաքաղաքականացված են: Մանրամասները տեսանյութում: