Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը

Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը

Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը: «Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն Է երկու երկրների համար: Ուկրաինան պետք Է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի և Արևելքի երկրների միջև»,- Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել Է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը: Նախատեսվում է, որ գնացքն Ուկրաինայից Իրան կհասնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքով: