Ֆինանսական շրջագայություն՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում

Ֆինանսական շրջագայություն՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում

Այսօր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ն իր Գլխամասային գրասենյակում հյուրընկալեց «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի շրջանակներում իրականացվող Ֆինանսական շրջագայության մոտ 60 մասնակցի: Շրջագայության ընթացքում մասնակիցների համար կազմակերպվեց ինչպես շրջայց Բանկի տարածքում, այնպես էլ` տեղեկատվական բույթի սեմինար: Հիշեցնենք, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ն արդեն 2-րդ տարին է, ինչ մասնակցում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագրին, որն այս տարի իրականացվում է ապրիլ և մայիս ամիսներին: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը այս տարի ևս կազմակերպելու է մրցույթ ֆեյսբուքյան օգտատերերի համար, որի 3 հաղթողներին տրվելու են անակնկալ մրցանակներ: Ինչպես նաև Բանկն իրականացնելու է ևս մեկ ֆինանսական շրջագայություն և տեղեկատվական սեմինարներ Բանկի Գլխամասային գրասենյակում և ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնում: