Յուվենտուսն ուժեղ էր Բարսելոնայից, Մոնակոն՝ Բորուսիայից

Յուվենտուսն ուժեղ էր Բարսելոնայից, Մոնակոն՝ Բորուսիայից

Հայտնի են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի մասնակիցները: Քառորդ եզրափակչի պատասխան մրցավեճում Իտալիայի չեմպիոն Յուվենտուսը հյուրըկալվելիս ոչ-ոքի 0:0 խաղաց Բարսելոնայի հետ եւ կպայքարի եզրափակչի ուղեգրի համար: Այս թիմերի միջեւ Թուրինում կայացած առաջին խաղն ավարտվել էր խոշոր 3:0 հաշվով հօգուտ իտալական թիմի: Մյուս խաղում Մոնակոն հերթական համոզիչ հաղթանակը տարավ 3:1 հաշվով առավելության հասնելով Դորտմունդի Բորուսիայի նկատմամբ, որին առաջին խաղում մրցակցի հարկի տակ հաղթել էր 3:2 հաշվով: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգրերին երեկ տիրացել էին Մադրիդի Ռեալն ու Ատլետիկոն: