Xiaomi-ն ներկայացրել Է կրկնակի խցիկով նոր սմարթֆոնը

Xiaomi-ն ներկայացրել Է կրկնակի խցիկով նոր սմարթֆոնը

Չինաստանի Xiaomi ընկերությունը հայտարարել Է Mi6 սմարթֆոնի առաջիկա թողարկման մասին՝ կրկնակի խցիկով ևւ ֆլագմանական բնութագրերով: Սարքի վերաբերյալ տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել Է Twitter-ում: Սմարթֆոնը կստնա FullHD-էկրան (անկյունագիծը 5,15 դյույմ): Խցիկը պատրաստված Է iPhone 7 Plus-ի համանմանությամբ. երկու մոդուլներն Էլ ունեն 12 մեգափիքսել լուծաչափ եւ օպտիկական կայունացում: Mi6-ն ունի Qualcomm Snapdragon 835 ութամիջուկ պրոցեսոր, վեց գիգաբայթ գործառական հիշողություն և մինչեւ 128 գիգաբայթ հիշասարք՝ առանց հիշողության քարտերի օժանդակության: Սարքի կորպուսը պատրաստված Է ապակուց և մետաղից: Սմարթֆոնը հասանելի է երեք գույներով՝ սև, սպիտակ և կապտա-ոսկեգույն: Դրանց հետ մեկտեղ ընկերությունը կթողարկի ընծայական տարբերակը՝ խեցե կորպուսով: