Ցուկերբերգը խոստացել է, որ Facebook-ը այլևս թույլ չի տա սպանությունների հեռարձակման նոր դեպքեր

Ցուկերբերգը խոստացել է, որ Facebook-ը այլևս թույլ չի տա սպանությունների հեռարձակման նոր դեպքեր

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ ընկերությունը ամեն հնարավոր բան կանի, որ կանխի Քլիվլենդում ողբերգության նման դեպքերը, երբ տղամարդը սոցցանցում սպանության հեռարձակում էր ցուցադրում: Այդ հայտարարությունը նա արել է այսօր Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում ասուլիսի ժամանակ: «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և շարունակելու ենք անել ամենը, ինչ որ մեր հնարավորությունների սահմաններում է, որպեսզի կանխենք նման ողբերգությունները»,- ասել է Ցուկերբերգը: Նա նաև ցավակցություն է հայտնել սպանված տարեց մարդու հարազատներին: Հիշեցնենք, որ Քլիվլենդում Սթիվ Սթիվենս անունով տղամարդը Facebook սոցցանցի ուղիղ եթերում սպանել է 74-ամյա Ռոբերտ Գոդվինին: