Facebook-ը ցուցադրել է Spaces-ը` չաթ վիրտուալ իրականությունում

Facebook-ը ցուցադրել է Spaces-ը` չաթ վիրտուալ իրականությունում

Facebook ընկերությունը F8 մշակողների համար գիտաժողովում ցուցադրել է մի քանի նորույթ, այդ թվում Facebook Spaces-ը` շփում վիրտուալ միջավայրում, հայտնում է tehnot.com-ը: Օգտատերերն հայտնվում են վիրտուալ սենյակում, որտեղ նրանք ներկայացված են որպես թվային ավատարներ` ստեղծված Facebook-ում նրանց գլխավոր նկարներից: Չաթի մասնակիցներին հասանելի է նկարչական գործիքներ (այդ թվում եռաչափ առարկաների), ինչպես նաև սովորական բաներ, ինչպես օրինակ սելֆի: Facebook Spaces-ը դա ծրագիր է, որը աշխատում է Oculus Rift VR սաղավարտով, սակայն եթե ընկերը չունի դրանից, նա կարող է վիրտուալ սենյակի մասնակիցների հետ կապվել տեսակապով: Facebook Spaces-ը դեռևս հասանելի է բետա-տարբերակով: Մշակողները խոստանում են զարգացնել այն, ինչպես նաև վստահեցնում են, որ դա բրաուզերի պատուհանից վիրտուալ աշխարհի անցման միայն սկիզբն է: https://www.facebook.com/FacebookTips/videos/10155260579068466/