Մինչև 2025 թվականը Ճապոնիայի խանութներում ռոբոտները կփոխարինեն վաճառողներին

Մինչև 2025 թվականը Ճապոնիայի խանութներում ռոբոտները կփոխարինեն վաճառողներին

Ճապոնիայի կառավարությունը պայմանագիր է կնքել սուպերմարկետների ցանցի խոշորագույն օպերատորի հետ, որի համաձայն, մինչև 2025 թվականը խանութներում կհայտնվեն ռոբոտներ, որոնք կկարողանան լիովին փոխարինել վաճառողներին: Այդ մասին հայտնում է Nikkei Asian Review-ը: 50 հազար խանութներում ռոբոտների ներդրման համար կծախսվի մոտ 46 միլիոն դոլար: Այդպիսի որոշում Ճապոնիայի իշխանությունները կատարել են խանութներում եղած վաճառողների խիստ պակասի պատճառով: