Բացահայտվել են iPhone 8-ի առանցքային առանձնահատկությունները

Բացահայտվել են iPhone 8-ի առանցքային առանձնահատկությունները

Apple կորպորացիան հնարավոր է հրաժարվի Touch ID մատնահետքերի սկաներից: Ինչպես հաղորդում է MacRumors-ը, այս մասին հայտարարել է Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդրի Հարգրիվզը: Մասնագետի խոսքով՝ Apple-ը նախատեսում է մատնահետքերի սկաները տեղադրել դիսփլեյի վրա այնպես, որ աշխատի էկրանի ցանկացած մասում: Սակայն ընկերությունում բարդություններ են առաջացել տեխնոլոգիայի ներդրման կապակցությամբ, ուստի հնարավոր է դրանից հրաժարվեն՝ հօգուտ բիոմետրիկ աուտենտիֆիկացման այլ մեխանիզմի: Ընկերությունը կարող է նաև սկաները տեղադրել սարքի կափարիչի հետնամասում: Mac Otakara կայքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին, հաղորդում է, որ նոր iPhone-ի ամենաթանկարժեք տարբերակը կստանա Edition անվանումը, այն կունենա չժանգոտվող պողպատից պատյան, OLED դիսփլեյ, որը հարթ կլինի, ոչ թե ճկվող, ինչպես նախկինում հաղորդել էին ԶԼՄ-ները: