Facebook-ը սպանության հեռարձակումից հետո կդյուրացնի բողոք ներկայացնելու ընթացակարգը

Facebook-ը սպանության հեռարձակումից հետո կդյուրացնի բողոք ներկայացնելու ընթացակարգը

Facebook ընկերության գլոբալ գործառնությունների փոխնախագահ Ջասթին Օսոֆսկին հայտարարել է, որ սոցցանցի ղեկավարությունը մտադիր է դյուրացնել հրապարակված նյութերի ու գրառումների դեմ բողոքի ներկայացման ընթացակարգը։ Դա կապված է երեկ սոցցանցում օգտատերերից մեկի կողմից ուղիղ եթերում իրականացրած սպանության հեռարձակման դեպքի հետ։ Ընկերությունում վերանայում են համակարգի աշխատանքը, որը թույլ է տալիս օգտատերերին գանգատվել հրապարակումներից, որոնք հակասում են սահմանված կանոններին։ Նա հստակեցրել է, որ այդ աշխատանքի նպատակն է երաշխավորելը, որ մարդիկ կարող են հնարավորինս արագ և հեշտ հայտնել չափորոշիչները խախտող տեսանյութի կամ այլ կոնտենտի առկայության մասին։ Ավելի վաղ Քլիվլենդի ոստիկանությունը 50 հազար դոլար պարգևավճար էր խոստացել սպանությունը հեռարձակողի մասին տեղեկատվության համար։