Apple-ը հինգերորդ տեղն Է իջել նոթբուքների լավագույն բրենդների վարկանիշում

Apple-ը հինգերորդ տեղն Է իջել նոթբուքների լավագույն բրենդների վարկանիշում

Apple-ը 2017 թ. առաջին տեղից հինգերորդ տեղն է իջել նոթբուքների լավագույն բրենդների վարկանիշում, որը կազմել է Laptop Magazine-ը: Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով այն, թե նոթբուքների խոշորագույն բրենդներից որոնք են առաջարկում որակի, ինովացիաների, տեխնիկական աջակցության, դիզայնի և արժեքի լավագույն համադրությունը, գրում է MarketWatch-ը: Laptop Magazine-ում նշում են այն միավորների քանակի նվազումը, որոնք Apple-ի լեփթոփներն ստացել են գնահատման արդյունքում, այդ թվում՝ նրա արտադրանքի թանկության և արտաքին նավահանգիստների բացակայության պատճառով: Apple-ը հինգերորդ տեղն է իջել՝ այն կիսելով Acer-ի հետ, թեև լեփթոփների բրենդների վարկանիշը գլխավորում էր 2010 թվականից դրա հրապարակման սկսվելու պահից ի վեր՝ ասված է Laptop Magazine-ի հաղորդագրության մեջ: Այս տարի վարկանիշի առաջատարը դարձել Է Lenovo-ն, որին հաջորդում են Asus-ը, Dell-ը և HP-ն: «Lenovo-ն առաջին տեղում է հայտնվել բարձր գնահատական ստացած բազմաթիվ լեփթոփների, նորարարական տեխնոլոգիաների և հաճախորդների աջակցության էական բարելավման շնորհիվ»,-նշում են Laptop Magazine-ում: