Թուրքիայում իտալացի լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում իտալացի լրագրող է ձերբակալվել

Իտալական հեղինակավոր La Repubblica պարբերականի 35-ամյա թղթակից Գաբրիել դել Գրանդեն Թուրքիայի Հաթայ նահանգում դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է, հաղորդում է «Ակօս»-ը: Իտալիայի իշխանությունները, որոնք հետևում են իրենց քաղաքացու դրությանը, քայլեր են ձեռնարկում նրան ազատ արձակելու նպատակով: Գաբրիել դել Գրանդեն ժամանել էր Թուրքիա` պատրաստելու ռեպորտաժներ Սիրիայի ներքին պատերազմի և ԴԱԻՇ խմբավորման առաջացման մասին հրատարակվելիք գրքի վերաբերյալ: