Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նախօրեին կտրուկ անկումից հետո աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունիսին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.25%-ով՝ հասնելով մեկ բարելը 52.37 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.14%-ով և կազմել 55.32 դոլար՝ մեկ բարելի դիմաց։