Սմարթֆոնների համար ստեղծվել է ինքնավերականգնվող ապակի

Սմարթֆոնների համար ստեղծվել է ինքնավերականգնվող ապակի

Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողների թիմը սմարթֆոնների համար ստեղծել է ինքնավերականգնվող ապակի։ Այն կարողանում է վերականգնվել առանց կողմնակի ուժերի ազդեցության։ Այս մասին հայտնում է newsyou.info-ը։ Փորձերի արդյունքում ինովացիոն նյութը ցուցաբերել է լավատեություն ներշնչող արդյունքներ։ Օրինակ՝ եթե նյութը կիսենք երկու մասի, այն կվերականգնվի 24 ժամից պակաս ժամանակում։ Գիտնականները կարծում են, որ այդ նյութը կսկսի կիրառություն գտնել բջջային հեռախոսների արտադրությունում արդեն մի քանի տարի անց։