Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց

Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 105 քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Մեր ծանրորդը հաղթող դարձավ թե պոկում եւ թե հրում ձեւերում նվաճելով երեք ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: