Google-ը թողարկել է սեփական օղի

Google-ը թողարկել է սեփական օղի

Google-ի Վարշավայի ստորաբաժանումը դիզայնի Redkroft լեհական ստուդիայի հետ համատեղ թողարկել է տոնական փաթեթավորմամբ սեփական օղի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Գաղափարը կապված է Վարշավայում Google-ի կամպուսի պատմության հետ։ Տասնամյակներ շարունակ շենքը, որում այժմ գտնվում է ընկերության շտաբ-բնակարանը, եղել է Koneser օղու գործարանի սիրտը»,-ասվում է Redkroft-ի կայքում։ Օղին, որը կթողարկվի սահմանափակ խմբաքանակով, նախատեսված է միայն հատուկ դեպքերի համար։