«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի՝  «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի՝ «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը ներկայացնում է «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկ նաև Բանկի կենսաթոշակային քարտապանների համար: Վարկը տրամադրվում է տարեկան 17% տարեկան տոկոսադրույքով մինչև 18 ամիս ժամանակահատվածով: Մինչև 63 տարեկան կենսաթոշակառուներին տրամադրվում է մինչև 300.000 ՀՀ դրամ, իսկ 63-70 տարեկան կենսաթոշակառուներին` մինչև 200.000 ՀՀ դրամ: Վարկիային գիծը ստանալու անհրաժեշտ պայման է այլ անձի երաշխավորությունը: Կենսաթոշակային քարտերը լինում են ԱրՔա տեսակի, տրամադրվում են լիովին անվճար, կանխիկացումը և´ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բանկոմատներից, և´ մասնաճյուղերից անվճար է: Ավելին, հարկ չէ կանգնել հերթերում առաջին օրն իսկ կենսաթոշակը ստանալու համար. Բանկը իր միջոցներից յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը փոխանցում է կենսաթոշակը քարտին, որի մասին էլ տեղեկացնում է անվճար SMS հաղորդագրության միջոցով: Իսկ Ամանորի առթիվ յուրաքանչյուր տարի Բանկը անակնկալ նվերներ է մատուցում պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին` նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումար: