Վագրի թռիչք. Հայաստանի հավաքականը առաջադիմել է 18 հորիզոնականով

Վագրի թռիչք. Հայաստանի հավաքականը առաջադիմել է 18 հորիզոնականով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում առաջադիմել է միանգամից 18 հորիզոնականով և այժմ 67-րդն է: Նման վերելքը պայմանավորված է աշախրհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականների նկատմամաբ տարած հաղթանակով: Հարևան երկրներից Ադրբեջանը՝ առաջադիմել է 2 կետով և հիմա 87-րդ է: Վրաստանի հավաքականը ևս առաջադիմել է հանգրվանելով 122-րդ հորիզոնականում: Թուրքիայի հավաքականը 22-րդն է, իսկ Իրանը՝ 28-րդը՚: Ռուսաստանի ընտրանին միայն 61-րդն է: Մեր առաջիկա մրցակից Մոնտենեգրոյի հավաքականն էլ 62-րդն է: Բրազիլիայի հավաքականը տպավորիչ հաղթանակներից հետո տեղ է զբաղեցրել առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում Արգենտինան է, որին հաջորդում են Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան Շվեյդարիան և Իսպանիան: