Ֆուտբոլիստը կոտրել է մրցավարի քիթն ու ցմահ որակազրկվել

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Պորտուգալիայի ռեգիոնալ լիգայի «Կանելաս»-«Ռիո Տինտո» հանդիպման ժամանակ: «Կանելասի» հարձակվող Մարկո Գոնսալվեշը ծնկով կոտրել է մրցավար Խոսե Ռոդրիգեսի քիթը: Մինչ այս միջադեպը Գոնսալվեշը հարվածել էր մրցակցի խաղացողի դեմքին: Ռոդրիգեսը կարմիր քարտ էր ցույց տվել, իսկ Գոնսալվեշը վրեժխնդիր լինելով դիմել է նման քայլի: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Գոնսալվեշին ցմահ որակազրկել է: