Մեծ Բրիտանիան չի բարձրացնի ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Մեծ Բրիտանիան չի բարձրացնի ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը կմնա անփոփոխ՝ չնայած ահաբեկչությանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մնում է լուրջ։ Այն չի բարձրացվի»,-ասել է Մեյը ահաբեկչությունից հետո նախարարների կաբինետի անդամների հետ արտակարգ հանդիպումից հետո։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհն է դարձել 5 մարդ, այդ թվում չարագործը։ Բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածն անվանել է «հրեշավոր և նողկալի հարձակում»։