Ինքնաբացարկ հայտնողներն ավելի շատ ՀՎԿ-ից, ՕՐՕ-ից և ՀԿԿ-ից են. «Փաստ»

Ինքնաբացարկ հայտնողներն ավելի շատ ՀՎԿ-ից, ՕՐՕ-ից և ՀԿԿ-ից են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մարտի 15–ին դիմում էր ներկայացրել ԿԸՀ խնդրանքով, որ թույլատրեն բարեգործություն կատարել: Ուշագրավ է, սակայն, որ երեք օր անց, նիստի օրը՝ մարտի 18–ին, ներկայացրել է մեկ այլ դիմում՝ արտահերթ նիստի օրակարգից իր դիմումի քննարկման հարցը հանելու մասին: ԿԸՀ–ն մարտի 22–ին կրկին նիստ գումարեց ավելի վաղ գրանցված պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները քննության առնելու համար: Նիստի ժամանակ որոշում կայացրեց ԱԺ ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու ինքնաբացարկի մասին դիմումները բավարարել: Այսպիսով այս նիստին 13 դիմումատու ևս ազատվեց թեկնածուի կարգավիճակից: Ավելի վաղ ԿԸՀ–ն բավարարել էր 15 դիմումատուի խնդրանք ևս և այս պահի դրությամբ ինքնաբացարկ հայտնածների թիվը 28 է: Ի դեպ, ինքնաբացարկ հայտնողների մեծ մասը ՀՎԿ–ից է: Ինքնաբացարկ հայտնելու ակտիվությամբ երկրորդ տեղում ՕՐՕ–ն է, իսկ երրորդ տեղում` ՀԿԿ–ն:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝  ArmLur.am-ի