Թրամփի թիմը համակարգել է գործողությունները ՌԴ-ի հետ՝ ընդդեմ Քլինթոնի. CNN

Թրամփի թիմը համակարգել է գործողությունները ՌԴ-ի հետ՝ ընդդեմ Քլինթոնի. CNN

CNN հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակիցներին նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկության հրապարակման գործով Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման համար։ «Հետաքննությունների դաշնային բյուրոն ունի տեղեկություն, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատողները շփվել են կասկածելի ռուս գործակալների հետ, որպեսզի, հավանաբար, համակարգեն գործողությունները՝ կապված Հիլարի Քլինթոնի արշավին վնասող տեղեկության տարածման հետ»,-հայտնում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բյուրոն այդ մասին հետախուզական տեղեկություն, գործարար փաստաթղթեր, հեռախոսազրույցների ձայնագրություններ և մասնավոր հանդիպումների մասին հաղորդագրություններ ունի։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հաստատել է, որ բյուրոն հետաքննում է Ռուսաստանի հետ Թրամփի կապերը և ռուսական ազդեցությունն ԱՄՆ ընտրություններին, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել։