Լոնդոնյան ահաբեկչությունից հետո անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Նյու Յորքում

Լոնդոնյան ահաբեկչությունից հետո անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Նյու Յորքում

Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած հարձակումից հետո Նյու Յորքի իշխանությունները զինված պահակախումբ են նշանակել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ: Այդ մասին հայտնում է TASS-ը: Նշվում է, որ շինության մոտ գտնվում է 4 ոստիկանական ավտոմեքենա, իսկ շինության մուտքի մոտ հսկում են հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ: Ավելի վաղ ասվել է, որ մարտի 22-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Վերջին տվյալների համաձայն՝ չորս մարդ զոհվել է, այդ թվում մեկ ոստիկան, 20-ը՝ վիրավորվել: