Հրապարակվել է Երուսաղեմում Քրիստոսի վերանորոգված գերեզմանի տեսանյութը

Երուսաղեմի Հին քաղաքում վերանորոգումից հետո այցելուների համար բացվել է Տիրոջ Գերեզմանի տաճարը: Քրիստոնեական սրբավայրում արված տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Վերանորոգման աշխատանքները տևել են 9 ամիս: 2016թ հոկտեմբերին հնէաբանները հանել են մարմարե սալը այն քարի վրայից, որի վրա երեք օր եղել է Քրիստոսի մարմինը: Դա տեղի էր ունեցել 500 տարվա մեջ առաջին անգամ: