Բաքվի մարզադահլիճում  մահակներով և կացիններով մարդիկ հարձակվել են մարզիկների վրա. ԶԼՄ-ներ

Բաքվի մարզադահլիճում մահակներով և կացիններով մարդիկ հարձակվել են մարզիկների վրա. ԶԼՄ-ներ

Բաքվում մարզադահլիճի վրա տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով տուժել է վեց մարզիկ, հայտնում է APA գործակալությունը: «Բաքվում տեղի է ունեցել զանգվածային զինված հարձակում քաղաքի Բինագադինյան շրջանում գտնվող «Մարաֆոն» սպորտդահլիճի վրա: Մարզման ժամանակ մահակներով, կացիններով և կաստետներով զինված անհայտ անձինք ներխուժել են դահլիճ և հարձակվել մարզիչի և մարզիկների վրա, նրանց հասցնելով բազմաթիվ վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տեղեկատվությամբ՝ միջադեպի պատճառը դարձել է առանց կանոնների մարտերի հայտնի մարտիկներ Ալի Նաջաֆիի և Զիյադհան Սադիևի միջև վեճը: