Վերջին 11 տարիների ընթացքում ամենախոշոր ձնահյուսն են ցած թողել Շվեյցարիայում

Աշխարհում միակ ձնահյուսային փորձատեղիում, որը պատկանում է Ձյան և ձնահյուսի ուսումնասիրության շվեյցարական ինստիտուտին, կատարվել է վերջին 11 տարիների ընթացքում ամենամեծ ձնահյուսի փորձնական արձակում: Ձյան հսկայական զանգվածը ցած է թողնվել Vallee de la Sionne հովիտ: Հոսանքի երկարությունը կազմել է 2,5 կմ: Այն առաջացել է ուղղաթիռից գցված սարքավորման պայթեցման հետևանքով: Ներկայացնում է 4sport.ua-ը: