Հարձակումն իրականացրել է մեկ մարդ. Բրիտանիայի ոստիկանություն

Հարձակումն իրականացրել է մեկ մարդ. Բրիտանիայի ոստիկանություն

Բրիտանական ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլին տեղեկացրել է, որ բրիտանական կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հարձակումները իրականացվել են մոկ մարդու կողմից: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Ռոուլին ավելացրել է, որ անձը ոչնչացվել է: Նա նաև հաստատել է, որ հարձակումների ընթացքում չորս մարդ է զոհվել: Ավելի վաղ ասվել է, որ մարտի 22-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Վերջին տվյալների համաձայն՝ չորս մարդ զոհվել է, այդ թվում մեկ ոստիկան, 20-ը՝ վիրավորվել: Կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն: Վարչապետ Թերեզա Մեյը արտակարգ կոմիտեի նիստ կանցկացնի: