Ուր է Հովիկ Աբրահամյանը, թող Կարեն Կարապետյանը չմոռանա․ Հովհաննես Իգիթյան

Այս ընտրությունները մեր երկիրն ավելի դիմադրողունակ  չեն դարձնի. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀՇ վարչության անդամ  Հովհաննես Իգիթյանը: Նա նշեց, որ այս ընտրությունների հետ կապված՝ մեծ փոփոխությունների ակնկալիք չունի, բայց մյուս կողմից՝ լավատես է այն առումով, որ ցնցումներ, ճնշումներ չեն լինի երրորդ ուժերի՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից: Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը տարբեր թեզեր են առաջ քաշում. «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խաղաղության ծրագիրն է առաջ տանում, «Ծաուկյան» դաշինքը՝ ՓՄՁ-ների զարգացման գաղափարն է առաջ տանում, մեկը ՝ դեպի ԵՄ տանող արժեքներն է առաջ քաշում և այլն, բայց մեկ հարցի պատասխան ժղովուրդը չգիտի՝ ո՞վ է լինելու այն մարդը, որը կիրականացնի այդ ծրագիրը»: «Մենք սովոր էինք ընտրել մի մարդու, վստահել և սպասել իրենից կամ ըմբոստանալ և այդ մարդու հրաժարականը պահանջել: Սա է եղել այս ընթացքում զսպող մեխանիզմը: Հիմա ընտրություններ են գնում, ինչ-որ ցածր մակարդակի կիսակրիմինալ մարդիկ ասում են՝ ձայները տվեք ինձ և մեր կուսակցությանը: Ումի՞ց պետք է ժողովուրդը պահանջի, բողոքի: Պետք է սպասենք այս խորհրդարանի շուրջը և նայենք մեծամասնությունը ինչպե՞ս կազմվեց և ինչպե՞ս ընտրվեց վարչապետ: Ուղղակի ընտրելու համակարգը փլուզվեց և անորոշություն մտցվեց: Նույնիսկ ՀՀԿ-ն, որը համարում է, որ մեծամասնություն է ունենալու, ՀՀԿ ծրագրի իրականացնողն ո՞վ է լինելու, մենք երաշխավորված այդ մարդուն չունենք: Թող Կարեն Կարապետյանը չմտածի, որ միշտ ինքն է լինելու վարչապետ, Հովիկ Աբրահամյանն էլ մտածում էր, որ ինքը միշտ լինելու է վարչապետ, ո՞ւր է հիմա նա կամ այն մարդիկ, որ մտածում էին թե հերթն իրենցն է»,- նշեց Հ. Իգիթյանը:   Մանրամասները՝ տեսանյութում: