Լոնդոնի խորհրդարանի շենքից դուրս են հանում դպրոցականներին

Լոնդոնի խորհրդարանի շենքից դուրս են հանում դպրոցականներին

Չորեքշաբթի օրը Բրիտանիայի խորհրդարան այցելած դպրոցականներին դուրս են բերում շենքից, հայտնել է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից: Ավելի վաղ շենքից դուրս են հանվել աշխատակիցներն ու մեծահասակ այցելուները: Ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցները խորհրդարանի շենքից դուրս են հանել մի քանի տասնյակ երեխաների: Խորհրդարանի շենքը նախկինի պես մնում է շրջափակված և Լոնդոնի կենտրոնը հսկում են երեք ուղղաթիռներ: