London Eye-ը կանգնեցրել են Վեսթմինսթերում ահաբեկչությունից հետո

London Eye-ը կանգնեցրել են Վեսթմինսթերում ահաբեկչությունից հետո

«Լոնդոնյան աչք» հայտնի անվակարուսելը կանգնեցվել է այսօր՝ մարտի 22-ին, Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Դեպքի վայրից արված տեսանյութը հրապարակել է CNN-ը Twitter-ում: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Վերջին տվյալների համաձայն՝ չորս մարդ զոհվել է, այդ թվում մեկ ոստիկան, 20-ը՝ վիրավորվել: Կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն: Վարչապետ Թերեզա Մեյը արտակարգ կոմիտեի նիստ կանցկացնի: