Սիրիացիները իսրայելական անօդաչու սարք են խոցել

Սիրիացիները իսրայելական անօդաչու սարք են խոցել

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 20-ին երկրի հարավ-արևմուտքում խոցել են Իսրայելի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։ Հետախուզական սարքը խոցվել է զինվորականների կողմից այն ժամանակ, երբ խախտել է Սիրիայի օդային տարածքը Էլ-Կունեյտրա նահանգում։ Սարքը եղել է Skylark մակնիշի, դրա քաշը կազմում է մոտ 7 կգ։ Այն կարող է բարձրացնել 1.2 կգ բեռ։ Մարտի 17-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայում թիրախների վրա հարձակման ժամանակ խոցվել էին զենիթային հրթիռներով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ գործողությունը ձեռնարկվել է՝ կանխելու «Հըզբոլլահի» ձեռքում առաջադեմ զենքի հայտնվելը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ի պատասխան սիրիական ՀՕՊ համակարգերը ոչնչացնելու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի սպառնալիքի՝ հարձակումն անվանել էր երկրի սահմանների պաշտպանության իրավունք և պարտականություն։