Գողությունների պատճառով Պեկինի զուգարաններում կտեղադրեն զուգարանի թուղթ տվող էլեկտրոնային համակարգ

Գողությունների պատճառով Պեկինի զուգարաններում կտեղադրեն զուգարանի թուղթ տվող էլեկտրոնային համակարգ

Չինաստանի մայրաքաղաքի հասարակական զուգարաններում կհայտնվի այցելուների դեմքը ճանաչող էլեկտրոնային համակարգ զուգարանի թուղթ տալու համար` հիգիենայի առարկաների հաճախակի գողությունների կանխարգելման նպատակով: Այդ մասին հայտնում է CNBC News-ը: Զուգարանի յուրաքանչյուր այցելու այժմ կարող է ստանալ միայն 60-70 սմ չափսի թուղթ մեկ անգամվա համար: Հաջորդ անգամ սարքը կաշխատի միայն 9 րոպե անց: Հաղորդվում է, որ զուգարանի այցելուն պետք է դեմքով կանգնի պատի վրա ամրացված դեմքը ճանաչող էլեկտրոնային սարքի դիմաց և հանի գլխարկն ու ակնոցները: Նշվում է, որ այդ համակարգը երեք հասարակական զուգարաններում արդեն տեղադրվել է: