Բրիտանիան և Գերմանիան Brexit-ից հետո կստորագրեն ռազմական համագործակցության մասին պայմանագիր. ԶԼՄ-ներ

Բրիտանիան և Գերմանիան Brexit-ից հետո կստորագրեն ռազմական համագործակցության մասին պայմանագիր. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիան և Գերմանիան Brexit-ից հետո պաշտպանության և անվտանգության ոլորտում մտադիր են ստորագրել համատեղ պայմանագիր, հայտնում է Telegraph-ը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համագործակցում է Գերմանիայի հետ «ըստ՝ ապագա համագործակցության հեռանկարների մասին համատեղ հայտարարության»: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ աշխատում է համատեղ նախագծի վրա: Գերմանիայում նշել են, որ անկախ Brexit-ի հետևանքներից, Մեծ Բրիտանիան մնում է ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկեր և դաշնակից: Ենթադրվում է, որ Գերմանիայի հետ համաձայնությունը կստորագրվի այն բանից հետո, երբ Թերեզա Մեյը կգործարկի ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը: